Պակիստանում ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել

22:36 • 24.07.13

Պակիստանում տեղի հատուկ ծառայությունների օբյեկտներից մեկի վրա ահաբեկիչների կատարած հարձակման հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվը 40-ից ավել է: Հարձակման է ենթարկվել Սուկկուր քաղաքում գտնվող Միասնական հետախուզական վարչությունը, որի հարևանությամբ գտնվում են ռազմական հետախուզության ստորաբաժանումները և տեղի ոստիկանական վարչությունը, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով պակիստանյան «Гео-ТВ»-ին:


Ըստ հեռուստատեսության, ծայրահեղականները դեպքի վայր են եկել մոտոցիկլներով և կրակ են բացել պահակային ծառայության աշխատակիցների վրա, ինչպես նաև գործարկել են 4 ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Ահաբեկչության արդյունքում քանդվել է մի քանի շենք: Ավերակների տակ մնացել են մարդիկ:


Ոստիկանությունում կատարվածի մեջ մեղադրում են պաղեստինյան «Թալիբան» շարժմանը, որն արդեն երկար ժամանակ դիվերսիոն-ահաբեկչական պատերազմ է մղում այդ երկրի իշխանությունների դեմ: