Սոֆիայում ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքը

01:19 • 24.07.13

Հակակառավարական ցույցերի մասնակիցների խումբն արգելափակել է խորհրդարանի շենքի ելքը, ինչի արդյունքում 100-ից ավել մարդ, որոնց թվում՝ նախարարներ և լրագրողներ, չեն կարողանում լքել շենքը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Novinite-ին:


Հայտնի է, որ ոստիկանությունը փորձում է ցրել ցուցարարներին:


Ցույցերը սկսվել են 40 օր առաջ, երբ Դելյան Պեևսկին նշանակվել էր ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավար: Ցույցերի սկսվելուց հետո Պեևսկին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից, սակայն ցուցարարները շարունակեցին բողոքի ցույցերը՝ պահանջելով ողջ կառավարության հրաժարականը: