Հարավային Սուդանի նախագահն աշխատանքից ազատել է փոխնախագահին, 29 նախարարներին և լուծարել նախարարությունների կեսը
Հարավային Սուդանի Հանրապետության նախագահ Սալվա Կիիրը աշխատանքից ազատել է փոխնախագահին, ինչպես նաև բոլոր 29 նախարարներին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով StarTribune-ին:
Կիիրը նաև նախարարությունների թիվը 30-ից հասցրել է 18-ի: Դեռևս չի նշվում, թե որոնք պետք է լուծարվեն: Բացի այդ հայտնի չեն նման զանգվածային տեղափոխությունների պատճառը:
Հնարավոր պատճառ կարող է լինել կոռուպցիոն սկանդալը, ինչի պատճառով 1 ամիս առաջ Կիիրը դադարեցրել էր 2 նախարարությունների աշխատանքները:










