ՀՀ քաղաքացու վարած բեռնատարը կողաշրջվել է Բաթումի-Երևան ավտոճանապարհին

13:20 • 24.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.10-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Բաթումի-Երևան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (վարորդ Մ. Ս., ՀՀ քաղաքացի). տուժածներ չկան:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԻՎԵԿՈ» մակնիշի MAO-139 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան:

ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: