Հայաստանի քաղաքացուն Կիևի օդանավակայանից սխալմամբ ուղարկել են Բաքու

22:38 • 25.07.13

Shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Անուշ Խաչատրյանը և հայտնել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց ազգականների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և հարկադրված է վերադառնալ Հայաստան:

 

Սակայն Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 24-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: Այժմ ծնողները չգիտեն ինչ անել և ում դիմել՝ տղայի մասին որևէ տեղեկություն ստանալու համար: