Թունիսում իր տանը գնդակահարվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

17:18 • 25.07.13

Թունիսում գնդակահարել են ընդդիմության առաջնորդներից Մուհամեդ Էլ-Իբրահմիին, հայտնում է Al-Arabiya-ն:


57-ամյա Էլ-Իբրահմիի վրա կրակել են 11 անգամ: Դա տեղի է ունեցել նրա իսկ տանը՝ Թունիսի մի թաղամասում, որտեղ շատ ծայրահեղական սալաֆիականներ կան և որտեղ անցած շաբաթ բախում էր տեղի ունեցել զինապահեստում:


Աղբյուրը նշում է, որ վերջին օրերին Էլ-Իբրահիմին իշխանության տապալման կոչեր է արել:
Իսկ առհասարակ Թունիսում ծայրահեղականները, ընդհանուր առմամբ, 60 ընդդիմադիր են սպանել: