Ասանժը Wikileaks կուսակցություն է բացել և պատրաստվում է ընտրություններին
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պաշտոնապես հայտարարել է Wikileaks կուսակցությունը հիմնադրելու մասին, որպեսզի մասնակցի Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններին. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
«Wikileaks-ի համար սենատում տեղ զբաղեցնելը նույնն է, ինչ այնտեղ նստեցնել ավստրալացի լավագույն լրագրողներին, որոնք անկախ հետաքննություններով են զբաղվում»,- ասել է նա՝ ավստրալական The Australian պարբերականին տված հարցազրույցում։
Ասանժի խոսքերով՝ կուսակցությունը Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Արևմտյան Ավստրալիա նահանգներում կառաջադրի 7 թեկնածուի։ Նա հավելել է, որ կուսակցության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու օրենքի գերակայությունը։
Ավստրալիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 14-ին։










