ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության ուղղությամբ կապիկները մանգոներ են նետել

13:24 • 25.07.13

Հնդկաստանի մայրաքաղաքում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցի ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։
Կապիկները նրա գլխավորած պատվիրակության վրա մանգոներ են նետել։


Մի քանի րոպե առաջ՝ մինչև Բայդենն իր կնոջ և Գանդիի թոռնիկի հետ կհայտնվեին լուսանկարիչների առջև, մանգոյի ծառերի վրա հայտնվել են կապիկներ, որոնք սկսել են մանգոներ նետել ծառերից։

Արդյունքում տուժածներ չկան, սակայն քայլը լուրջ մտահոգություն է առաջացրել փոխնախագահի անձնական թիկնազորի  և հնդկական ազգային անվտանգության աշխատակիցների շրջանում։

Ի դեպ, կապիկները մեկ անգամ չէ, որ խանգարել են բարձրաստիճան պաշտոնյաների դիմավորման արարողությունները։ Նրանք պետական օրհներգերի ընթացքում հաճախ սկսում են բարձր բղավել և խանգարել։