Եգիպտոսի դատախազը հրահանգել է ձերբակալել «Մուսուլման եղբայրների» առաջնորդին
Եգիպտոսի դատախազը հրահանգել է ձերբակալել «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհհամեդ Բադիին և շարժման ևս 8 մասնակիցների, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Նրանք մեղադրվում են բռնության կոչեր հնչեցնելու համար, որոնց արդյունքում բախումներ են տեղի ունեցել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Բադին ավելի վաղ ձերբակալվել էր հարցաքննության համար, սակայն ավելի ուշ նրան ազատել էին:










