Forbes-ը ներողություն է խնդրել Իռլանդիայի նախագահից՝ նրան գեյ անվանելու համար

11:39 • 25.07.13

Հեղինակավոր Forbes ամերիկյան հանդեսը հայտարարել է, որ ներողություն է խնդրում Իռլանդիայի նախագահ Մայքլ Դի Հիգինսից՝ իր առցանց հոդվածներից մեկում նրան գեյ անվանելու համար։

 

Ինչպես գրում է Al Arabiya-ն, ավելի ուշ Forbes-ը հանել է վիրավորական նյութն ու դրա փոխարեն ներողության տեքստ դրել։
2011թ. պաշտոնը ստանձնած նախագահ Հիգինսը դեռևս չի արձագանքել հանդեսի ներողությանը։

 

Իռլանդիայի նախագահը, ով ամուսնացած է և ունի 4 երեխա, ակտիվ աջակցում է միասեռականների իրավունքների պաշտպանությանը։ Սկանդալային նյութում հոդվածագիրը Հիգինսին «բացահայտ հոմոսեքսուալ» է անվանել։