Միկրոավտոբուսի վարորդը դրամը նետել է EMPYRAY–ի պրոդյուսեր Գիսանե Պալյանի վրա

09:19 • 25.07.13

EMPYRAY ռոք խմբի երգի հեղինակ, պրոդյուսեր Գիսանե Պալյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ երեկ, 3 համարի միկրոավտոբուսից իջնելիս, վճարել է 100 դրամ, որից հետո վարորդը մանրադրամը նետել է իր վրա։


«Զարհուրելի է... Մոտ մեկ ժամ առաջ վերադառնում էի տուն N3 - 2473 S համարանիշերով միկրոավտոբուսով: Իջնելուց վճարեցի 100 դրամ և իջա.... 60ի մոտ վարորդը պատուհանից ինձ վրա նետեց 100 դրամանոցը գոռալով՝ Վերցրա, ինձ պետք չի..... Ու շարժվեց: Հասցրեցի միայն ետևից գոռալ՝ Ինձ էլ պետք չի....... ԱՄՈԹ....»,– գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։



Լուսանկարը՝ Գիսանե Պալյանի Ֆեյսբուքյան էջից