Մահվան ելքով վթար Մեղրի-Կապան ճանապարհին. «ԿամԱԶը» շրջվել է ձորը
11:56 • 25.07.13
Հուլիսի 24-ին` ժամը 01:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի-Կապան ճանապարհի 51-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է շրջվել ձորը:
Վարորդը` 1959 թ. ծնված Մ. Մխիթարյանը, տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:
Placeholder










