ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Բելգիայի պաշտպանության նախարարն է
Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի ամենահավանական փոխարինողը. տեղեկացնում է Взгляд-ը։
«Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե-Կրեմը համարվում է ֆավորիտ»,- հաղորդել են EUractiv-ի վերլուծաբանները։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ռասմուսենը, պաշտոնաթողությունից հետո կարող է զբաղեցնել Եվրոպայի խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով բելգիացի Հերման վան Ռոմպեյին։
Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ Ռասմուսենը կարող է փոխարինել նաև Քեթրին Էշթոնին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Ռասմուսենի պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2014թ.-ի հուլիսին։










