Հռոմի պապը կոչ է արել Լատինական Ամերիկային չօրինականացնել թմրանյութերի վաճառքը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բրազիլիա կատարած այցի շրջանակներում կոչ է արել Լատինական Ամերիկայի պետություններին չօրինականացնել թմրանյութերի վաճառքը, ինչը մոտ ապագայում պատրաստվում է անել Ուրուգվայը։
Ինչպես հայտնում է BBC-ն, Ֆրանցիսկոսն իր կոչ արել է Ռիո դե Ժանեյրոյում թմրամոլների կախվածության բուժման համար նախատեսված հիվանդանոցի բացման արարողության ժամանակ։
«Անհրաժեշտ է թմրամոլությունն արմատախիլ անել՝ երիտասարդների շրջանում քարոզելով արդարություն, կրթական արժեքներ։ Իսկ նարկոբարոններն ընդհանրապես մահվան առևտրականներ են, ովքեր գնում են միայն իշխանության ու գումարի հետևից։ Այս երևույթի դեմ պետք է պայքար մղի համախմբված, քաջ հասարակությունը»,- ասել է Ֆրանցիսկոսը։










