Պերմում մոտ 100 երեխա է հոսպիտալացվել՝ ճամբարներում թունավորման պատճառով
Ռուսաստանի Պերմի մարզի ճամբարներում զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մոտ 100 երեխա հոսպիտալացվել է, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախարարության կայքում նշվում է, որ հուլիսի 24-ին «Գուդոկ» մանկական ճամբարից ահազանգ է ստացվել այս մասին, որ 44 երեխա ստամոքսի խանգարման ախտանիշներ ունի։ Իսկ հաջորդ օրը նույնպիսի բովանդակությամբ ահազանգ է ստացվել «Օրլյոնոկ» մանկական ճամբարից, որտեղ թունավորվել է 50 երեխա։
94 երեխայի հոսպիտալացումից հետո «Գուդոկի» տնօրինությունը որոշել է փակել ճամբարը, իսկ «Օռլյոնոկը»՝ դեռևս ոչ։
Աղբյուրը գրում է, որ ըստ ամենայնի, թունավորումները անորակ կաթնաթթվային սննդամթերքի արդյունք են, որը երեխաներին տրվել են հուլիսի 24-ի երեկոյան։










