Վրաստանում հայ ընտանիք է վթարի ենթարկվել, 3-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր

14:51 • 25.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար։


Ըստ ԱԻՆ կայքի՝ ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի Հրշեջ–փրկարար ջոկայից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:


Դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

ԱԻՆ-ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: