Ռելսերից դուրս եկած գնացքի մեքենավարը խոստովանել է, որ գերազանցել է արագությունը
Իսպանիայում վթարի ենթարկված գնացքի մեքենավարը հաստատել է, որ ընթացել է 190 կմ/ժամ արագությամբ այն դեպքում, երբ թույլատրելի արագությունը կազմել է 80կմ/ժամ. տեղեկացնում է Взгляд-ը։
Ենթադրություններն այն մասին, որ գնացքը ռելսերից դուրս է եկել մեծ արագության պատճառով, հայտնվել էր վթարից անմիջապես հետո։
Գալիսիա ինքնավար շրջանում, որտեղ տեղի է ունեցել վթարը, 7-օրյա սուգ է հայտարարվել։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում խոշոր վթար էր տեղի ունեցել։ Գնացքի 8 վագոններ և 2 լոկոմոտիվ դուրս էին եկել ռելսերից։ Վթարի հետևանքով զոհվել է 77, վիրավորվել ավելի քան 140 մարդ։










