ԱՄՆ-ում անտուն քաղաքացին իր գտած 500 դոլարը վերադարձրել է տիրոջը
Ամերիկյան Նյու Յորք նահանգի Կինգստոն քաղաքում բնակվող անտուն Հասսել Ջունիոր Բարբերը փողոցում գտած դրամապանակը վերադարձրել է տիրոջը: Տեսնելով, որ դրամապանակում 500 դոլար է, նա գտած իրը տվել է տեղի ոստիկանությանը, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությանը:
«Ես նայեցի դրամապանակին և տեսա թղթադրամներ: Ես չհաշվեցի դրանք: Դրանք իմը չեն: Դրանք ինձ պետք չեն»,- Times Herald-Record թերթին ասել է անտունը:
Դետեկտիվ Տիերի Կրոիսերը, ում հանձնվել է դրամապանակը, միանգամից այդ պատմության մասին գրել է Facebook-ի իր էջում:
Պատմության հրապարակումից հետո մարդիկ նրան առաջարկում են գումար և փող, սակայն նա հրաժարվել է դա ընդունել, որովհետև նա գտնում է, որ իր արածը ճիշտ է:










