ԱՄՆ Կոնգրեսում մշակվել է օրինագիծ, որը պատժամիջոցներ է նախատեսում Սնոուդենին ապաստան տրամադրող պետության նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսում մշակել են հատուկ օրինագիծ, որում նշվում է, որ Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրած պետության նկատմամբ կկիրառվեն միակողմանի պատժամիջոցներ: Նման օրինագծի հեղինակ է դարձել Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական պատգամավոր Լինդսի Գրեմը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սենատորի մամլո քարտուղար Էլիս Ջեյմսը ասել է, որ օրինագծի տեքստը պարունակում է ընդամենը 1 պարբերություն: Նրանում առկա է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հրահանգն այն մասին, որ պետք է խորհրդակցել Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների հետ Սնոուդենին ապաստան տրամադրող երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
Այս փոփոխությունները կարող են տեղ գտնվել 2014 ֆինանսական տարվա ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ օրենքում: Փոփոխության մեջ նշվում է, որ Էդուարդ Սնոուդենին ապաստան են առաջարկել մի շարք երկրներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ով այժմ գտնվում է Ռուսաստանում, հայտարարել էր, որ ամերիկյան անվտանգության գերատեսչությունները գաղտնալսումներ են իրականացնում: Երկիրը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, իսկ Սնուդենն ապաստանել էր Ռուսաստանում:










