ԱՄՆ-ում բացահայտվել է երկրի պատմության մեջ առցանց խարդախությունների խոշորագույն ցանցը
ԱՄՆ դատախազությունը հաքերական խմբավորում ստեղծելու մեղադրանքներ է ներկայացրել 4 ռուսաստանցիների և 1 Ուկրաինայի քաղաքացու: Նշվում է, որ հաքերական խմբավորումը 7 տարվա ընթացքում հարձակումներ է գործել խոշորագույն ամերիկյան և միջազգային կազմակերպությունների վրա, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Fox News-ին:
Հաքերների հարձակմանն են ենթարկվել NASDAQ-ը, 7-Eleven Inc.-ը , Heartland Payment Systems-ը, ֆրանսիական Carrefour-ը, բելգիական Dexia Bank Belgium բանկը և մի շարք այլ ընկերություններ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործներին հասանելի են դարձել ավելի քան 160 մլն բանկային կրեդիտ և դեբիտ քարտերի հաշիվներ: Քարտապանների և ընկերությունների կորուստները գնահատվում են մի քանի հարյուր միլիոն դոլար:
Դատախազն իր մեղադրական ելույթի ժամանակ կազմակերպված առցանց խարդախությունների ցանցը համարել է ԱՄՆ պատմության մեջ խոշորագույնը:










