«Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ». այսօր Երևանի կենտրոնական փողոցներում իշխում էր տոնական տրամադրությունը

19:39 • 25.07.13

Այսօր հազարավոր երիտասարդներ դուրս էին եկել Երևան քաղաքի կենտրոնական փողոցներ՝ վանկարկելով. «Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»։ Նրանք այն երիտասարդներ են, ովքեր շուրջ մեկ շաբաթ է` Երևանի փողոցներում ուղևորներին կոչ են անում «վճարել 100 դրամ»: Իսկ այսօր արդեն փողոցում վարորդներին ու ուղևորներին երիտասարդներն իրազեկում էին, որ քաղաքապետի՝ հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումը ժամանակավորապես կասեցվել է։ 

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի վաղ հանդես եկավ ուղերձով, որում ասվում էր. «Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»: