Հալեպ-Երևան ավտոբուսից Թուրքիայի հետ սահմանի մոտ 5 հայ է առևանգվել (թարմացված)

20:25 • 26.07.13

Սիրիայում այսօր հայ 5 տղամարդ է առևանգվել։ Նրանք եղել են Հալեպից Երևան ուղևորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է yerkirmedia.am կայքը: 


"Երկիրն այսօր"-ի թղթակիցը Հալեպից հայտնել է, որ ուղևորների թվում եղել են նաև կանայք, սակայն հայտնի է դարձել, որ կանանց ազատ են արձակել, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտ է։  


10:49 Ըստ Facebook-ում հալեպահայության խմբերում տարածված տեղեկությունների՝ առևանգվել են ավտոբուսում եղած 4 տղամարդիկ և վարորդը: Հավանաբար կանայք տեղափոխվել են թուրքական Քիլիս քաղաք և այժմ գտնվում են հյուրանոցում:

Առևանգված չորս տղամարդկանց ինքնությունը ճշտվել է. նրանք են Գարեգին Հացագործյանը, Կարո Պապօղլյանը, Նարեկ Վարժապետյանը, Սաքո Ասատուրյանը:

Վարորդի ինքնությունը հայտնի չէ: