Մեքսիկայի «թմրանյութերի թագուհին» ԱՄՆ-ում դատապարտվել է 70 ամսվա ազատազրկման

14:49 • 26.07.13

ԱՄՆ-ի դատարանը 70 ամսվա ազատազրկման է դատապարտել Մեքսիկայի «թմրանյութերի թագուհու» «տիտղոսը» կրող Սանդրա Ավիլա Բելտրանին, ով մեղադրվում է Մեքսիկայից Կալիֆոռնիա թմրանյութեր տեղափոխելու մեջ։

 

Նախքան այս դատավճիռը, կինը 5 տարի է անցկացրել մեքսիկական բանտերից մեկում, իսկ այժմ ստիպված կլինի իր պատիժը կրել Միացյալ Նահանգներում։

 

Բելտրանի անմիջական մասնակցության արդյունքում 1990-ական թվականներին ստեղծվել է Մեքսիկայի ամենահզոր հանցախմբերից մեկը՝ «Սինաոլա» կարտելը։