Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 17 մարդ
Բաղդադում խանութների և սրճարանների մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, իսկ 25-ը վիրավորվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը, հղում կատարելով իրաքյան ոստիկանությանը, հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ:
Ընդհանուր առմամբ հուլիսին, որն այս տարվա ամենաարյունոտ ամիսն է, Իրաքում զոհվել է մոտ 700 մարդ:










