Իտալիայում ավելի քան 100 մաֆիոզներ են ձերբակալվել
Իտալիայի իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչները Հռոմում ձերբակալել են 51 մարդու, որոնք կասկածվում են մաֆիոզ կառույցներին անդամակցելու մեջ. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ իտալական Corriere della Sera պարբերականի հղումով։
Թերթի հաղորդմամբ՝ նման գործողության ընթացքում Իտալիայի հարավում գտնվող Կատանձարո քաղաքում ձերբակալվել է 65 մարդ։
Ձերբակալությունները դարձել են մասշտաբային գործողության արդյունք, որին մասնակցել է մոտ 500 ոստիկան, իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ, նաև ոստիկանական ուղղաթիռ։
Պարբերականի վկայությամբ՝ ձերբակալվածների կարող են կապ ունենալ մաֆիայի կլանի հետ, որը ղեկավարել է իտալական մայրաքաղաքում գրեթե ողջ անօրինական գործունեությունը։
Ձերբակալվածների թվում կան հայտնի քաղաքական գործիչներ, արդյունաբերողներ, փաստաբաններ, բժիշկներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։










