Կապանում հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել բնակչին

23:35 • 26.07.13

ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 26-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Դավիթ Բեկի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Կապան քաղաքի բնակիչ` 1961թ. ծնված Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է Կապանի քաղաքի ԲԿ: