Կիևից սխալմամբ Բաքու ուղարկված ՀՀ քաղաքացին վերադարձել է Կիև

10:55 • 26.07.13

Կիևի օդանավակայանից սխալմամբ Երևան ուղարկվելու փոխարեն Բաքու ուղարկված Ասատուր Խաչատրյանը Բաքու-Կիև «МАУ» ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության Facebook-յան էջը։


Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կիևի օդանավակայան հասնելուց հետո պարզվել է, որ Ասատուր Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է հետ ուղարկեին Հայաստան: Սակայն հուլիսի 24-ին, սխալմամբ ուղարկել էին Բաքու։