Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին կալանավորվել է 15 օրով
Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսին Գլխավոր դատախազության հետաքննության շրջանակներում 15 օրով ձերբակալվել է. տեղեկացնում է РИА Новости-ի գործակալությունը։
Հուլիսի 3-ին պաշտոնանկ արվելուց հետո՝ Մուհամեդ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ։ Նրա դեմ մի քանի մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում պետական դավաճանության, տնտեսական հանցագործությունների և այլն։
Արգելվել է նախկին նախագահի և նրա այլ պաշտոնյաների ելքը երկրից, իսկ նրանց հաշիվները թե՛ազգային, թե՛ արտասահմանյան բանկերում սառեցվել են։










