Բրիտանացի ամուսնալուծված զույգը 20 տարի անց վերամիավորվել է՝ երիկամի շնորհիվ
Մեծ Բրիտանիայում բավական հետքրքիր մի դեպք է գրանցվել. 20 տարի առաջ՝ 1993թ.-ին, ամուսնալուծված զույգը տասնամյակներ անց կրկին միավորվել է .... երիկամի շնորհիվ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 53-ամյա Գորդոն Հենրին կրկին նվաճել է նախկին կնոջ՝ Ջոան ՄըքՖարլեյնի սիրտը, այն բանից հետո, երբ իր երիկամներից մեկը զոհել է նրա կյանքը փրկելու համար։
Երբ Հենրին իմացել է, որ Ջոանը երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ ունի և դոնորի է փնտրում, որոշել է օգնության ձեռք մեկնել նրան։ Արդյունքում բժիշկները պարզել են, որ նա լիովին համապատասխանում է հիվանդ կնոջ համար դոնոր լինելուն, ինչից հետո Հենրին պառկել է վիրահատական սեղանին։
Նման խիզախ արարքն անտարբեր չի թողել 44-ամյա Ջոանից, ով վերջնական որոշում է կայացրել նորից միանալ ամուսնու հետ։










