Սևանում հեծանվանավակ է շրջվել, փրկարարները փրկել են 4 մարդու
Սևանի թիվ 3 հանրային լողափում այսօր՝ ժամը 12.17-ին, ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչներ`1983թ. ծնված Ա. Ս.-ին, 1968թ. ծնված Ս. Վ.-ին, 1989թ. ծնված Մ. Հ.-ին և 1984թ. ծնված Ա. Ն.-ին:
Ջրափրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:










