Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել. զոհվել է 3 մարդ
Բրազիլիայում արձանագրվել է այս երկրի համար հազվագյուտ բնական երևույթ. լատինաամերիկյան պետության հարավում ձյուն է տեղացել, ինչը դարձել է 3 մարդու մահվան պատճառ։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, նման արտառոց բնական երևույթի պատճառ է դարձել Անտարկտիդայից եկած սառը օդային հոսանքը։
Հարավային Կուրիտիբա ու Ֆլորիոնոպոլիս քաղաքներում մեծերն ու երեխաներն ուրախացած ձնագնդի են խաղում ու ձնեմարդ պատրաստում։
Այս քաղաքներում մարդիկ ձյուն չէին տեսել արդեն մի քանի տասնամյակ. ջերմաստիճանն այստեղ իջել է -7.4C աստիճանի։
Բացի Բրազիլիայից ցուրտ եղանակն արտահայտվել է նաև Պարագվայում, Ուրուգվայում, Արգենտինայում ու Չիլիում. Պարագվայում ու Ուրուգվայում անսպասելի ցրտերի զոհ է դարձել 6 մարդ։










