Վթարի ենթարկված իսպանական գնացքի մեքենավարը Facebook-ում հպարտացել է արագության գերազանցման համար
Իսպանիայում վթարի ենթարկված գնացքի մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն հաստատել է, որ շատ ուշ է սկսել արգելակել շրջադարձի վրա. հաղորդում է Интерфакс-ը՝ իսպանական El País պարբերականի հղումով։
Նաև հայտնի է դարձել, որ Ամոն Facebook սոցիալական ցանցում ավելի վաղ տեղադրել է արագաչափի լուսանկարներ, որում երևում էր, որ գնացքն ընթացել է 200 կմ/ժամ արագությամբ։
Վթարից անմիջապես հետո այդ լուսանկարները ջնջվել են։
Այժմ մեքենավարը գտնվում է հիվանդանոցում, սակայն նա արդեն կալանավորված է։










