Սիրիական ընդդիմությունն օգոստոսի 3-ից 4-ը հավաք կանցկացնի Ստամբուլում

16:33 • 26.07.13

Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան օգոստոսի 3-ին և 4-ին հավաք կանցկացնի թուրքական Ստամբուլ քաղաքում, որտեղ կքննարկի ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով ընդդիմադիրներին մոտ կանգնած աղբյուրներին։

 

Ընդդիմադիր կոալիցիայի նոր ղեկավար Ահմադ Ջարբան իր հերթին հայտարարել է, որ լիահույս է, որ Թուրքիայում կայանալիք հանդիպման արդյունքում իրենց կհաջողվի մեկ ամսվա ընթացքում անցումային կառավարություն ձևավորել։

 

Սիրիական ընդդիմության կողմից անցումային կառավարություն ձևավորելու վերջին փորձը տապալվել է անցած ամիս, երբ ընդդիմադիր կոալիցիայի վարչապետ Ղասան Հիթոն հրաժարական է տվել։

 

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների, Սիրիայում ծավալվող հակամարտության հետևանքով երկրում 100 հազարից ավելի մարդ է զոհվել։