Հիվանդանոցում մահացել է «Զվարթնոց» օդանավակայանի պետի եղբայրը, ով ինքնասպանության փորձ էր կատարել

18:09 • 26.07.13

Այսօր՝ հուլիսի 26-ին, Էրեբունու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 64-ամյա Ցոլակ Թանգամյանը: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր հուլիսի 23-ին ՀՀ 64-ամյա քաղաքացի Ցոլակ Թ-ն Ղափանցյան փողոցի իր տան հյուրասենյակում իրեն պատկանող Сайга М/К հրազենով փորձել է ինքնասպանություն գործել: Նշվել էր նաև, որ տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրն է: