Հրապարակվել է 2013-ի 1-ին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

15:17 • 26.07.13

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցանկը։ Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը» ընկերությունը, որն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ,  վճարել է ավելի քան 19.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։


2013-ի 1000 խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ հորիզոնականում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ավելի քան 12.8 մլրդ դրամի ընդհանուր հարկային մուտքերով։


Երրորդ և չորրորդ տեղերում են «Ղ Տելեկոմը» (մոտ 11.2 մլրդ դրամ) և «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» (7.5 մլրդ դրամ), որոնց հաջորդում է «Ալեքս Գրիգը»՝ 6.74 մլրդ դրամ։


Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի մյուս առաջատարներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» (5.36 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (4.66 մլրդ դրամ), «Սամ-Սեր Գրուպը» (4,01 մլրդ) և «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը» (3.21 մլրդ դրամ)։


2013-ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ 3.01 մլրդ դրամ հարկային մուտքերով։


Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։