ԱՄՆ-ում հայտնի նյարդաբանը խանդից դրդված թույնել է իր կնոջը
ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող պրոֆեսոր-նյարդաբան Ռոբերտ Ֆերանտեն, ով աշխատում է հեղինակավոր Փիթբուրգի համալսարանում, իր կնոջը թունավորել է ցիանային կալիումով, գրում է Газета-ն՝ հղում կատարելով ABC News-ին։
Տղամարդը ձերբակալվել է, երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել են նրա կնոջ մահվան պատճառները։
Հեռուստաալիքի ունեցած տվյալներով, նյարդաբանը կնոջ վիտամինային կոկտեյլի մեջ է լցրել ցիանային կալիում՝ խաբելով, թե իբր այն կօգնի կնոջը հղիանալ։
Ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ, պրոֆեսորը գնացել է նման քայլի խանդից դրդված, քանի որ կասկածել է կնոջը դավաճանության մեջ։
Ֆերանտեն համարվում է ամբողջ աշխարհում առաջատար մասնագետներից մեկը, ով կարողանում է բուժել Շարկոյի հիվանդությունը։










