Արմավիրի մարզում երեք մեքենա իրար են բախվել, վարորդներից մեկը տեղում մահացել է
Հուլիսի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա վարորդ Մ. Միսակյանը, տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










