Վրաերթի է ենթարկված 4-ամյա երեխան մահացել է

12:55 • 27.07.13

Հուլիսի 21-ին՝ ժամը 20:25-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 2009 թ. ծնված Էդուարդ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:


Հուլիսի 26-ին երեխան հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
Կատարվում է քննություն: