Եգիպտոսի տարբեր քաղաքներում ցույցերի է դուրս եկել 30 մլն մարդ

09:43 • 27.07.13

Եգիպտոսի տարբեր քաղաքներում երեկ ցույցերի է մասնակցել ավելի քան 30 մլն մարդ:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը,Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում իսլամիստների կողմնակիցների և հակառակորդների բախումների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 100 մարդ։

 

Անկարգություններն սկսվել են քաղաքի մզկիթներից մեկի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում են իսլամիստները։ Երկու կողմերն էլ զենքեր և «Մոլոտովյան կոկտեյլներ» են կիրառել։

 

Ականատեսների խոսքերով՝ մզկիթում թաքնված «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները շենքի ներսից կրակ են բացել փողոցում կանգնած մարդկանց ուղղությամբ։


Անկարգություններ են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում, օրինակ՝ Շարմ էլ-Շեյխում։ Պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները փորձել են երթով անցնել հանգստավայրային քաղաքով, սակայն նրանց հակառակորդները դա թույլ չեն տվել։