Փոթորիկ անապատում. եգիպտական բանակը զանգվածային գործողություն է սկսել ծայրահեղականների դեմ

19:08 • 27.07.13

Եգիպտոսի զինված ուժերը սկսել են «Փոթորիկ անապատում» լայնամասշտաբ գործողությունը, որն ուղղված է Սինայ թերակղզում զինված ծայրահեղականների չեզոքացմանը, հայտնում է «Ալ-Ահրամը»:

 


Գործողությունը կտևի 48 ժամ՝ նպատակ ունենալով կասեցնել մեծ թափ հավաքած ահաբեկչական գործունեությունը Սինայի անապատներում և լեռնային տեղանքում:

 


Գործողությանը կմասնակցեն Եգիպտոսի բանակի 2-րդ և 3-րդ դաշտային ուժերը, ինչպես նաև՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերը:

 


Հայտնի է, որ Սինայում 500 լավ զինված ահաբեկիչ կա, որը տեղի բնակչությանը կարող է օգտագործել իբրև «կենդանի վահան»:
Եգիպտոսի խոշոր քաղաքներում չի դադարում հուլիսի 3-ին նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից զրկելուց հետո ստեղծված իրավիճակը, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 21 մարդ է զոհվել վերջին օրը: