«Մաքսիմա» ռեստորանի տանիքը հրդեհվել է

23:32 • 27.07.13

Հուլիսի 27-ին, ժամը 18:40-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 5 հասցեում՝ «Մաքսիմա» ռեստորանային համալիրի տանիքում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ կայքը:


Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:11-ին: Այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը՝ 200 քմ:

 

Լուսանկարը՝ news.am-ի