Ֆլորիդայում տղամարդը հրաձգություն է իրականացրել բնակելի շենքում. կա 6 զոհ
Հանցագործը հրաձգություն է իրականացրել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ հանցագործին կրակել և վնասազերծել են ոստիկանները։
Fox News հեռուստաընկերության տվյալներով՝ հրաձիգը երկու մարդու գերի է վերցրել։ Նա սպանվել է մի քանի ժամ տևած ոստիկանական հատուկ գործողության ընթացքում։
Ոստիկանությունը չի հաղորդում հարձակում իրականացնողի ինքնությունն ու սպանության դրդապատճառները։










