Իտալիայի առաջին սևամորթ նախարարի վրա բանաններ են շպրտել

19:40 • 27.07.13

Իտալիայի առաջին սևամորթ նախարարի՝ Սեսիլ Կիենգեի վրա բանաններ են շպրտել ելույթի ժամանակ, հայտնում է Reuters-ը:

 

Կոնգոյում ծնված Կիենգեն այժմ զբաղեցնում է ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնը:

 

Ներգաղթյալների ինտեգրման նրա ծրագիրը դուր չի եկել ծայրահեղ աջակողմյան շրջանակներին:

 

Նրա ելույթից առաջ նախարարության շենքի մոտ նախ արյունով ողողված մանեկեններ են տեղադրվել, ապա գործի են դրվել բանանները, որոնք սակայն նրան չեն դիպել:

 

Միջադեպի առիթով նախարարը ափսոսանք է հայտնել, որ ճգնաժամի պայմաններում սննդամթերքը նման կիրառություն է գտել: