Ֆրանսիայում կարգելվի Mercedes-ի մի քանի մոդելների վաճառքը
Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են, որ արգելում են Mercedes-Benz-ի մի քանի մոդելների վաճառքը իրենց երկրի տարածքում, հայտնում է Gazeta.ru-ն:
Խոսքը Mercedes-Benz A-Class-ի, B-Class-ի և CLA-Class-ի մասին է, որոնց կլիմայական համակարգերը լցված են Եվրոպայում արգելված սառնագենտով (սառեցնող սարքի նյութ):
Այժմ Mercedes-Benz-ի և Ֆրանսիայի իշխանությունների միջև դատական քաշքշուկ է սկսվել արգելքի պատճառով, ինչը գերմանական ապրանքանիշի վաճառքների վրա կարող է ազդել 2 տոկոս անկումով:
Բանը հասել է նրան, որ դեռ հուլիսին Եվրահանձնաժողովը Mercedes-Benz-ին սպառնացել էր պատժամիջոցներով:










