Մահացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջորջ Ֆիդիաս Միթչելլը
Այսօր իր տանը մահացել է ամենահարուստ ամերիկացիներից և աշխարհի ամենաունևոր մարդկանցից մեկը՝ Ջորջ Ֆիդիաս Միթչելլը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով նրա ընտանիքի հայտարարությանը:
Նա նավթագազային Mitchel Energy&Development Corp.-ի հիմնադիրն էր: Միթչելլին գնահատում էին ոչ միայն նրա նորարարական գաղափարների, այլ նաև բարեգործական, հետազոտական, տնտեսական և սոցիալական ծրագրերի համար:
Միթչելլն իր կյանքի վերջին տարիներին միացել էր Ուորրեն Բաֆֆետի և Բիլլ Գեյթսի նախաձեռնությանը, որով նախատեսվում էր ունեցվածքի կեսը տրամադրել բարեգործական նպատակների համար:










