Սալվադորի բնակչուհին ազատազրկվել է 30 տարով՝ հղիության 9-րդ ամսում աբորտ անելու համար

15:19 • 27.07.13

Սալվադորի բնակչուհի Գլորիա Ռոսիբել Գարսիան ազատազրկվել է 30 տարով՝ «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» մեղադրանքով՝ հայտնում է RT-ն:


Բանն այն է, որ Գարսիան աբորտ է արել հղիության 9-րդ ամսում: Հետաքրքրական է, որ 31-ամյա Գարսիային դատի են տվել հիվանդանոցի բժիշկները, որին նա դիմել էր:


Սալվադորում վերջին շրջանում դատական հետապնդման է ենթարկվել աբորտի դիմած 129 կին: Նրանցից 22-ը դատապարտված են ազատազրկման:


Սալվադորում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Նիկարագուան, Հոնդուրասը, Դոմինիկյան Հանրապետությունը և Չիլին, աբորտն արգելված է օրենքով: