Սնոուդենին ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկում է սպառնում
ՌԴ Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ հղում անելով ամերիկացի փորձագետներին, նշել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հայրենիքում 20 տարվա ազատազրկում է սպառնում. տեղեկացնում է Интерфакс-ը։
«ԱՄՆ-ում հայտարարել են, որ մահապատժի չեն ենթարկելու Սնոուդենին։ Ամերիկացի փորձագետները նշել են, որ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա հայրը, սակայն, արդար դատավարությանը չի հավատում»,- գրել է Պուշկովը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ, Սնոուդենի հայրը՝ Լոն Սնոուդենը, հայտարարել էր, որ տղայի փոխարեն կփորձեր անվտանգ ապաստան գտնել, քանի որ չի հավատում, որ ԱՄՆ-ում արդար դատավարություն կարող է տեղի ունենալ։










