ԱՄՆ-ում զույգի վրա է հարձակվել 30.000 մեղուներից կազմված պարսը

22:45 • 27.07.13

ԱՄՆ-ի Հյուսիսային Տեխասում ավելի քան 30.000 մեղուներից բաղկացած պարսը հարձակվել է զույգի և 2 պոնիների վրա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


2 պոնիները մահացել են: Բացի այդ հայտնի է, որ տղամարդուն խայթել են 200 անգամ, իսկ կնոջը 50: Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ:


Տղամարդուն հաջողվել է զանգահարել փրկարար ծառայություն, ինչից հետո հրշեջները հատուկ փրփուրի միջոցով քշել են մեղուներին:


Մեղուների խայթոցներից մահացել է նաև 5 հավ, իսկ մի քանի շուն վիրավորվել է: