Սատանի կամրջից քաղաքացի է ընկել
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր-Տաթև ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում, քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ձորակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Մ.-ին (ք. Գյումրի), ում հոսպիտալացրել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:










