Վթար Նար-Դոս–Վարդանանց փողոցների խաչմերուկում. կա տուժած

09:47 • 28.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր 28-ին՝ ժամը 01.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս–Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:


Տեղում պարզվել է, որ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է Նար-Դոսի փողոցում գտնվող խանութի պատին և հարակից էլ. սյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ Ա. Վ.-ն, (ծնվ. 1984թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց:


Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը: